«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Պետական ողջ համակարգը վերածվել է մեկ հոգու սպասարկման համակարգի

Պետական ողջ համակարգը վերածվել է մեկ հոգու սպասարկման համակարգի
12.11.2022 | 11:06

Հայկական պետությունը վերածվում է ընդամենը հայաբնակ տարածքների, որոնց վրա բոլորը աչք ունեն։ Թշնամին անընդհատ սպառնում է ու անարգել ստորացնում մեր ազգային արժանապատվությունը։


Ժողովուրդը չի վիրավորվում և, որպես ազգ, համատարած բարոյալքման մեջ է։ Մենք ազգովի ապրում ենք «սև կարապի» սպասումով. չգիտենք՝ վաղը ինչ է լինելու, որովհետև մեր պետությունը կորցրել է պրոցեսների թելը։
Իշխանությունը կազմված է ՄԵԿ հոգուց, որը միակամ է որոշում ամեն ինչ և անելու է այն, ինչը միայն ինքը հարմար կգտնի։ Որևէ զսպող մեխանիզմ չկա։ Ինքն իրեն տվել է պատմական էքսպերիմենտների իրավունք։ Պետական ողջ համակարգը վերածվել է ՄԵԿ հոգու սպասարկման համակարգի։


Ընդդիմության ներկա ձևաչափերն ակնհայտորեն սպառված են և չեն կարողանում ապահովել հանրային անհրաժեշտ կոնսոլիդացիա, բայց միաժամանակ կա մեծ դիմադրություն՝ վերափոխվելու։
Այս և այլ հարցերի շուրջ սկսում եմ մի հոդվածաշար, որը փորձ է՝ խթանելու բաց խոսակցություն:


Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7498

Մեկնաբանություններ